Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ռուս խաղաղապահներին
 |armenpress.am|
19:10 - 11 հոկտեմբերի, 2023

Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում և ռուս խաղաղապահներին |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին  կհանդիպի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ռուս խաղաղապահները:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ կքննարկվի  նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա գործունեության հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձը ապահովելու համատեքստում։

Առաջնորդները կհանդիպեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել