Եթե հայկական կողմը մերժի ՌԴ միջնորդությունը, ապա այլընտրանք կարող է լինել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ուղիղ բանակցությունները
16:40 - 11 հոկտեմբերի, 2023

Եթե հայկական կողմը մերժի ՌԴ միջնորդությունը, ապա այլընտրանք կարող է լինել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ուղիղ բանակցությունները

Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է անհասկանալի հանդիպման, որտեղ առանց Ադրբեջանի քննարկվում է Ադրբեջանը, իսկ 2-3 ժամ Բիշքեկ չի կարող թռչել, կարեւոր գործեր ունի։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ [․․․] Մենք դրական պատասխան ենք տվել, և մեր արտգործնախարարը պատրաստ էր հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ»,- ասել է Ալիևը՝ նշելոց, որ ցավոք, հայկական կողմը հրաժարվել է այդ հանդիպումից։

«Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է անհասկանալի հանդիպման, որտեղ առանց Ադրբեջանի քննարկվում է Ադրբեջանը, իսկ 2-3 ժամ Բիշքեկ չի կարող թռչել, կարեւոր գործեր ունի։ Այս ամենը մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, բայց սրա մասին պետք է ասել և ելնել սրանից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Աիլևը պնդել է, թե իրենք պատրաստ ենք գնալ դրան։

«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա։ Եթե   հայկական կողմը մերժի ՌԴ միջնորդությունը, ապա կարծում եմ, որ այլընտրանք կարող է լինել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ուղիղ բանակցությունները։ Որեւէ այլ հարթակներ մեր կողմից կվերլուծվեն՝ հաշվի առնելով հարաբերությունները այն երկրների հետ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ճշմարտությանը, ոչ թե Ադրբեջանին, այլ ճշմարտությանը եւ միջազգային իրավունքին»,- ասել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել