Սյունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները
12:22 - 11 հոկտեմբերի, 2023

Սյունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը, հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Ըստ պայմանավորվածության՝ պետք է ԼՂ-ն ամբողջովին զինաթափվեր, իսկ հետո քննարկվեին «վերաինտեգրման հարցեր»։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ ադրբեջանական և արցախյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ինչին հաջորդեցին սեպտեմբերի 25-ի և սեպտեմբերի 29-ի հանդիպումները։ 

Սեպտեմբերի 29-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել