Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումն է. ԱՄՆ պետքարտուղարություն
 |1lurer.am|
10:14 - 11 հոկտեմբերի, 2023

Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումն է. ԱՄՆ պետքարտուղարություն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածին, նշել է, թե վերջինիս պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն միջամտում է Հարավային Կովկասի գործերին, իրականությանը չեն համապատասխանում:

«Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում խաղաղության ու կայունության ապահովումն է, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու հումանիտար կարիքների պաշտպանության ապահովումը»,- ասել է նա

Միլլերը նաև նշել է, որ Հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյի` տարածաշրջանային այցի վերաբերյալ հատուկ հայտարարություններ այս պահին չկան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել