«Մանդատ չունես». Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Տիգրան Ավինյանի
 |news.am|
11:13 - 10 հոկտեմբերի, 2023

«Մանդատ չունես». Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Տիգրան Ավինյանի |news.am|

news.am: v class="article-head">

Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է «Մանդատ չունես»։ Նրանք դեմ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի առաջադրմանը։

Քաղաքական նախաձեռնության անդամները պահանջագիր-ծանուցումներ են ուղարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «Ազգային Առաջընթաց» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի և « Հանրային Ձայն» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին անհատապես։

Նրանք քաղաքական ուժերից պահանջում են ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ավելի վաղ հայտարարել էին, որ որոշել են չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացնեն։

«Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ դեմ է կրկնակի ընտրություններին և ավելի շուտ կսատարի գործող իշխանության թեկնածուին, քան նախորդ իշխանության ներկայացուցիչներին:

Այս պահին ավագանու նիստին մասնակցում է ավագանու 37 անդամ, այսինքն՝ քվորում կա։ Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել միայն Տիգրան Ավինյանը՝ ՔՊ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել