Տեղի է ունենում Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը․ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը
10:55 - 10 հոկտեմբերի, 2023

Տեղի է ունենում Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը․ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը

Տեղի է ունենում Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Երևանի ավագանու նիստին քվորում կա, ներկա է 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա է նիստին։

«Հանրային ձայն» կուսակցության անդամերը նիստին ներկայացել են սպիտակ շապիկներով, որոնց վրա իրենց կուսակցության՝ անազատության մեջ գտնվող անդամների լուսանկարներն են «քաղբանտարկյալ» գրությամբ։

Նիստը, ինչպես ավելի վաղ հայտրարել էին, բոյկոտել են «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։

Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել և գրանցվել է միայն Տիգրան Ավինյանի թեկնածությունը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել