Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ
17:51 - 09 հոկտեմբերի, 2023

Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝  Գարիկ Գալեյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբանի բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը կալանավորվել է երկու ամսով սեպտեմբերի 9-ին։ 

Գարիկ Գալեյանի դեմ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել