ԵՄ-ն այս դժվարին պահին իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին․ Բորել
14:00 - 07 հոկտեմբերի, 2023

ԵՄ-ն այս դժվարին պահին իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին․ Բորել

Մենք անհանգստությամբ հետեւում ենք Իսրայելից եկող նորություններին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք միանշանակ դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Այդ սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն որոշում։ ԵՄ-ն այս դժվարին պահին իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին»,- գրել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել