Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին
 |armeniasputnik.am|
20:03 - 05 հոկտեմբերի, 2023

Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ԵՄ առաջնորդները պետք է մտածեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի մասին, երբ համոզում էին ՀՀ վարչապետին Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել։ Այս մասին «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Պարոն Միշելն ու նրա գործընկերները պետք է այն ժամանակ մտածեին, երբ համոզում էին պարոն Փաշինյանին... Հավանաբար, չգիտեմ, պետք է նրանց հարցնել... Ետնաբեմում համոզում էին ՀՀ վարչապետին նման քայլի գնալ, պետք է մտածեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին, պետք է գրեին, ինչ է նրանց սպասում այս իրավիճակում», - նշել է նա։

Նա կարծում է, որ պետք է ինտեգրման ինչ-որ կարգ սահմանեին, նրանց անվտանգության ապահովման և իրավունքների պահպանման հետ կապված որևէ կարգ։ Բայց Պրահայի հռչակագրում նման բան չկա, կա միայն հայտարարություն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։

ՌԴ նախագահը հավելել է նաև, որ ԼՂ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը, անխուսափելի էին Ադրբեջանի կազմում Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչելուց հետո։ Նա նշել է, որ դա զուտ ժամանակի հարց էր, թե երբ և ինչպես Ադրբեջանն «այնտեղ սահմանադրական կարգ կսկսեր հաստատել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել