ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Բորել
 |lragir.am|
12:20 - 04 հոկտեմբերի, 2023

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը. Բորել |lragir.am|

lragir.am: Եվրամիությունը ողջունում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի։ Այս մասին նշվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։

«ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որն ստեղծվել է միջազգային հանրությանն անհանգստացնող առավել ծանր հանցագործությունները հետաքննելու եւ դատական հետապնդման համար։

ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին, որոնք դեռ չեն միացել, միանալ Հռոմի ստատուտին։ Յուրաքանչյուր միացում Հռոմի ստատուտին միջազգային հանրությանը կմոտեցնի համընդհանուր մասնակցությանը եւ կամրապնդի անպատժելիությանը վերջ դնելու եւ հաշվետու լինելու մշակույթի զարգացմանը նպաստելու ընդհանուր վճռականությունը։

Միջազգային գործընկերների հետ միասին ԵՄ-ն կշարունակի աշխատել եւ նպաստել Հռոմի ստատուի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաեւ ՄՔԴ-ի ամբողջականությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել