Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
«Հայաստանը լավ գիտի, որ մենք կողմ չենք [Հռոմի ստատուտին], և Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված անհեթեթ որոշման մասին [Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել]։ Մենք գիտենք, որ Երևանում այս մասին շատ լավ գիտեն, սա մի բան է, որ մենք չենք ողջունում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը այսօր միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Այն կընդգրկվի հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստի օրակարգում։
comment.count (0)