Անահիտ Ավանեսյանն այցելել է ԼՂ-ում պայթյունից այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին
17:44 - 26 սեպտեմբերի, 2023

Անահիտ Ավանեսյանն այցելել է ԼՂ-ում պայթյունից այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին:

«Այս պահին 23 տուժած, հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, անցնում են հետազոտություններ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն:

Нет описания фото.

Պայթյունից տուժածների տեղափոխումը անընդհատ, հերթափոխով և հնարավորիս արագ շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել