Մոսկվայի եւ Երեւանի միջեւ տնտեսական համագործակցությունը էական ներդրում ունի Հայաստանի զարգացման հարցում եւ անհամեմատելի է Երեւանի եւ Վաշինգտոնի համագործակցության մակարդակի հետ, ասել է Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ԱՄՆ-ն եւ Հայաստանը ինքնիշխան երկներ են, նրանք ունեն իրենց ուղղությունները, որոնցով նրանք զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Մենք զարգանում ենք մեր սեփական ուղղություններով»,- ասել է Պեսկովը։
Խոսելով էներգետիկայի եւ այլ ոլորտների մասին՝ նա նշել է, որ «դժվար թե ինչ-որ բան համեմատել լինի այն խոր ինտեգրացիայի հետ, որը կա [Հայաստանի մոտ] ռուսական տնտեսության հետ․ «Դժվար թե ինչ-որ բան համեմատվի հայկական տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ։ Եկեք չմոռանանք տարբեր բնական ռեսուրսների բավականին արտոնյալ մատակարարումները, [չմոռանանք] օգնությունը, որը ցուցաբերում է Ռուսաստանը։ Դա շատ նշանակալի ներդրում է Հայաստանի եւ հայ ժողովրդի զարգացման հարցում։ Ռուսաստանը դա արել է եւ կշարունակի անել»,- նշել է Պեսկովը։
«Ուստի, իհարկե, դժվար թե հնարավոր լինի համեմատել մեր փոխգործակցության մակարդակը, մեր ներգրավվածությունն այդ փոխգործակցության մեջ ամերիկացիների ներգրավվածության հետ»,- շարունակել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ էր հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված էր, որ Վաշինգտոնն ու Երեւանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը անվտանգության, ինչպես նաեւ «էներգետիկ դիվերսիֆիկացիայի, կայունության եւ անվտանգության» ոլորտում։
comment.count (0)