Սամանթա Փաուերը այս պահին Գորիսում է
11:34 - 26 սեպտեմբերի, 2023

Սամանթա Փաուերը այս պահին Գորիսում է

Գորիսից Infocom-ի թղթակիցը հայտնում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը այս պահին Գորիսում է։

Նրան ուղեկցում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ՝ սեպտեմբերի 25-ին։։

«Հայաստանի ու տարածաշրջանի համար այս կարևոր պահին այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին և ուղիղ խոսելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով տուժած անձանց հետ»,- գրել էր Փաուերը X-ում։

Երեկ նա նաև հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել