Միրզոյանը ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը
01:49 - 23 սեպտեմբերի, 2023

Միրզոյանը ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ։ ԱԳՆ փոխանցմամբ հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում։

«Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել