ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը |armenpress.am|
16:49 - 20 սեպտեմբերի, 2023

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն այս թեմայով հանդես կգա գրավոր հայտարարությամբ:

«Արմենպրես»-ը Լարս Պատրիկ Բերգից տեղեկացավ, որ Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել նաև նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով: Նամակը  ստորագրողների թվում է նաև Լարս Պատրիկ Բերգը:

Նամակում կոչ է արվում ԵՄ-ին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները:

Եվրոպական հանձնաժողովին նաև հարցեր են ուղղվել՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն ի՞նչ է մտադիր անել՝ ի պատասխան Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակման, ԵՄ-ն ի՞նչ պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել հրադադարի խախտման համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել