Նիդերլանդները ԵՄ անդամ գործընկեր երկրների հետ քննարկում է հետագա էսկալացիան կանխելու տարբերակները
11:06 - 20 սեպտեմբերի, 2023

Նիդերլանդները ԵՄ անդամ գործընկեր երկրների հետ քննարկում է հետագա էսկալացիան կանխելու տարբերակները

Նիդերլանդների արտգործնախարար Հանկը Բռաունս Սլոթը գրառում է արել X սոցիալական հարթակում՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային․

«Ծայրահեղ տագնապալի տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումների մասին։ Այս ամենից խաղաղ բնակչությունն ավելի շատ կտուժի։

Նիդերլանդները կոչ է անում անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերսկսել կառուցողական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։

Նիդերլանդները ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք ԵՄ անդամ գործընկեր երկրների հետ քննարկում ենք հետագա էսկալացիան կանխելու տարբերակները»,- գրել է Սլոթը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել