Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, չփորձել այն տեղափոխել. Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հորդորը
21:47 - 19 սեպտեմբերի, 2023

Անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, չփորձել այն տեղափոխել. Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հորդորը

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքի Վ. Մամիկոնյան և Մ.Սպարապետ փողոցներում՝ բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է՝ անծանոթ իրերի հանդիպելիս ձեռք չտալ, առավել ևս չփորձել այն տեղափոխել այլ վայր:

«Հորդորում ենք անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարներին. 911,101,112»,- հայտնում են ՆԳՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել