ԼՂ վրա Ադրբեջանի հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն․ Եվրախորհրդարանում ՀՀ հարցերով զեկուցող
17:13 - 19 սեպտեմբերի, 2023

ԼՂ վրա Ադրբեջանի հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն․ Եվրախորհրդարանում ՀՀ հարցերով զեկուցող

Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը։

«Պարզ է, որ Պուտինն աջակցում է նրանց եւ փորձում է ապակայունացնել Հայաստանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի դա և թույլ տա Լեռնային Ղարաբաղում վերադառնալ բնականոն կյանքի։ Լեռնային Ղարաբաղից հայերի վտարմանն ուղղված «մարդասիրական միջանցքները» հավասարազոր են էթնիկ զտումների»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կովաչևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել