Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկին
19:49 - 17 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկին։ 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի՝ ԿԽՄԿ-ն այսօր դիմել է ադրբեջանական կողմին և նախնական տեղեկություն հայտնել, որ մյուս կողմը (Արցախը-խմբ․) համաձայնություն է տվել ստեպտեմբերի 18-ից Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռների զուգահեռ ընդունմանը։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են՝ սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով։ 

Ադրբեջանական կողմը կրկին պնդում է՝ պատրաստ են կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործմանը՝ Ադրբեջանի օրենսդրության պահանջներին համապատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել