Փաշինյանը մեկնաբանել է քառակողմ հանդիպման վերաբերյալ Էրդողանի առաջարկը
 |armeniasputnik.am|
10:59 - 17 սեպտեմբերի, 2023

Փաշինյանը մեկնաբանել է քառակողմ հանդիպման վերաբերյալ Էրդողանի առաջարկը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված տարբեր ձևաչափի հանդիպումներից առանձնացնել կոնկրետ մեկը։ «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։

«Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Մենք, կարծում եմ, պետք է ամբողջության մեջ նայենք»,– նշել է Փաշինյանը` մեկնաբանելով` արդյոք Էրդողանից արդեն առաջարկ ստացվել է, թե՞ ոչ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, թե պաշտոնական Անկարան առաջարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ հանդիպում իրականացնել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել