Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին |1lurer.am|
13:10 - 14 սեպտեմբերի, 2023

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը 2023 թվականի սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի 12 շրջանում՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին: Այդ մասին նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:

«Մինչև ընտրությունների օրը Կառլա Դեջոնգի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային կառավարման նախարարության և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ:

Նախատեսված են նաև հանդիպումներ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային ՀԿ-ների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը մտքեր կփոխանակի ընտրություններում առաջադրված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ:

Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմ պատահականության սկզբունքով կտեղակայվի Երևանի բոլոր 12 շրջաններում՝ ընտրատեղամասերում ընտրական ընթացակարգերին հետևելու համար:

Նախնական եզրակացություններով հայտարարությունը պատվիրակության ղեկավարը կհրապարակի Կոնգրեսի կայքում 2023 թվականի սեպտեմբերի 18-ին»,- հայտնել են Եվրոպայի խորհրդից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել