Ադրբեջանը հայտարարում է, թե պատրաստ է թույլատրել ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի անցակետով՝ Աղդամ-Ստեփանակերտին զուգահեռ
11:15 - 12 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանը հայտարարում է, թե պատրաստ է թույլատրել ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի անցակետով՝ Աղդամ-Ստեփանակերտին զուգահեռ

Ադրբեջանը համաձայնություն է տվել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը ԿԽՄԿ միջնորդությամբ։ Այս մասին հայտարարել է  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է, Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհին զուգահեռ, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետով սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ի առավոտյան, Ռուսական բեռնատարը Աղդամ-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքով «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո ՌԴ Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել