Վստահ եմ՝ Դուք Ձեր թիմի, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
21:09 - 11 սեպտեմբերի, 2023

Վստահ եմ՝ Դուք Ձեր թիմի, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին:Այս մասին հայտնում են 3-րդ նախագահի գարսենյակից:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից:

Համոզված եմ, որ դա հնարավոր է:

Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել