Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի նախագահի ընտրությունն անվանել է «ծայրահեղ սադրիչ քայլ»

 |factor.am|
19:32 - 08 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի նախագահի ընտրությունն անվանել է «ծայրահեղ սադրիչ քայլ» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարարությունում երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար տեղի է ունեցել ճեպազրույց՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգտնական Հիքմեթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի մասնակցությամբ։ Ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, նշվել է, որ Արցախի խորհրդարանում վաղը կայանալիք նախագահի ընտրությունները  «սադրանք են»։

«Այդ  անօրինական կազմակերպության «նախագահի» ծրագրված «ընտրությունները» ծայրահեղ սադրիչ քայլ են։ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նման բացահայտ խախտումն անընդունելի է։ Հայաստանի կողմից իրականացված նշված սադրանքները բացասաբար են անդրադառնում կարգավորման գործընթացի վրա և զրոյացնում են միջազգային դերակատարների ջանքերն այս ուղղությամբ։ Անհրաժեշտ է համարժեք հասկանալ Հայաստանի անպատասխանատու և ապակառուցողական պահվածքից բխող ռիսկերն ու սպառնալիքները և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասվել է ճեպազրույցում։

Բացի այդ Բաքուն Երևանին մեղադրել է, իբր, ռազմական սադրանք կազմակերպելու մեջ՝ հայտարարելով, թե Հայաստանը «բացահայտորեն նոր խրամատներ է փորում, ամրություններ կառուցում, կադրեր ու տեխնիկա է հավաքում»։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել