Հայ-ամերիկյան վարժանքների մասին տեղեկությունը մտահոգություն է հարուցում․ Պեսկով
13:50 - 06 սեպտեմբերի, 2023

Հայ-ամերիկյան վարժանքների մասին տեղեկությունը մտահոգություն է հարուցում․ Պեսկով

Հայ-ամերիկյան համատեղ վարժանքների մասին տեղեկությունը հարուցում է մտահոգություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վարժանքների մասով անխոս այդպիսի լուրերը մտահոգիչ են հատկապես ներկա իրավիճակում։ Այդ պատճառով մենք խոր կվելլուծենք այդ լուրերը և կհետևենք իրավիճակին»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել