Կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը
10:41 - 06 սեպտեմբերի, 2023

Կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 09։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Շ․ Շ․-ի ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել