Զելենսկին հայտարարել է ՊՆ ղեկավար Ռեզնիկովին պաշտոնանկ անելու մասին, հայտնի է փոխարինողի անունը

 |factor.am|
11:34 - 04 սեպտեմբերի, 2023

Զելենսկին հայտարարել է ՊՆ ղեկավար Ռեզնիկովին պաշտոնանկ անելու մասին, հայտնի է փոխարինողի անունը |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթի ժամանակ հայտարարել է, որ որոշել է պաշտոնանկ անել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Նրա տեղը կզբաղեցնի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը՝ Գերագույն Ռադայի կողմից նրա թեկնածությունը հաստատվելուց հետո, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրերի միջով։ Կարծում եմ, որ նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ ողջ հասարակության հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի Գերագույն Ռադան լավ է ճանաչում այս մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ներկայացման կարիք չունի։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը։ Աշունն ամրապնդվելու ժամանակն է»,- ասել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել