Ես մեղք չեմ գործել. ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյան |armtimes.com|
10:51 - 01 նոյեմբերի, 2019

Ես մեղք չեմ գործել. ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյան |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում դատարանի ծանրաբեռնվածության պատճառով այսօր հետաձգվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Նիստից հետո Լևոն Երանոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ իր խոստացածի համաձայն՝ կխոսի ավելի ուշ՝ գործի ընթացքում։

Ի պատասխան լրագրողների հարցին, թե այս պահին հայտարարություն չունի՞ պայմանավորված ոստիկանապետի փոփոխությամբ, Երանոսյանը նշեց. «Դուք մի մոռացեք, որ ես զինվորական եմ, ոչ ոստիկան»։ Լրագրողների մյուս հարցին, թե ընդունո՞ւմ է մեղադրանքը, Երանոսյանն ասաց. «Ո՛չ, ես մեղք չեմ գործել»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել