30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում․ Գեղամ Ստեփանյանը` ի պատասխան Շառլ Միշելի հայտարարության

 |factor.am|
20:02 - 01 սեպտեմբերի, 2023

30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում․ Գեղամ Ստեփանյանը` ի պատասխան Շառլ Միշելի հայտարարության |factor.am|

factor.am: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ «Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- X-ում գրել է Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Շառլ Միշելն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ տեղում հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, և հրամայական է, որ միջոցներ ձեռնարկվեն տեղի բնակչության կարիքները բավարարելու համար: Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկել է փուլային մոտեցում, որը «կարտացոլեր Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել