Բաքուն բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին
 |azatutyun.am|
11:42 - 31 օգոստոսի, 2023

Բաքուն բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Բաքուն «սադրանք» է որակում առանց իր հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ բեռներ ուղարկելու փորձը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտնում է՝ Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել։

«Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են կարգավորման փխրուն գործընթացին», - APA գործակալության փոխանցմամբ՝ ասել են արտգործնախարարությունում։

Լեռնային Ղարաբաղին Ֆրանսիայի ուղարկած մարդասիրական օգնությունը երեկ Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ, սակայն Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև էլ չբացեց Լաչինի միջանցքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել