Բայրամովը Բելգիայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը

 |aravot.am|
19:50 - 24 օգոստոսի, 2023

Բայրամովը Բելգիայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը |aravot.am|

aravot.am: Բաքուն կողմ է հանդես գալիս, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն արագացվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի իր գործընկեր Հաջա Լաբիբի հետ հանդիպմանը:

«Ադրբեջանական կողմը հանդես է գալիս սահմանի սահմանազատման գործընթացն արագացնելու օգտին»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնել միջազգային իրավունքը:

Բայրամովը նշել է, որ Բելգիայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված հարցեր:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել