Քերոբյանը՝ Հայաստան ռուսական ցորենի ներկրմամբ պայմանավորված մրցակցության մասին |1lurer.am|
13:14 - 24 օգոստոսի, 2023

Քերոբյանը՝ Հայաստան ռուսական ցորենի ներկրմամբ պայմանավորված մրցակցության մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն արդեն խոշոր աջակցություն է ցուցաբերել ցորեն աճեցնողներին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանից մատչելի ցորեն է ներկրվում Հայաստան, հնարավոր չէ՞ Հայաստանի կառավարությունը առաջնահերթություն տա տեղական արտադրողների ցորենին:

Քերոբյանը հիշեցրեց, որ անցած տարվա աշնանացան ցորենի ծրագիրն աշխատել է բավականին հաջող, չնայած անցած տարի սեպտեմբերին եղած ռազմական գործողությունները չթողեցին, որ Գեղարքունիքի համայնքներում և Սիսիանում աշնանացանի ծրագիրն ամբողջ ծավալով իրականացվի, այնուհանդերձ, մոտ 13 հազար հեկտար ավելի ցանքատարածություն է մշակվել, և Կառավարությունը ամեն հեկտարի համար որոշակի գումար է սուբսիդավորել:

«Կարծում եմ, որ այսօր մեր խոսակցությունը ֆերմերների հետ ցույց է տալիս, որ այդ աջակցությունն ունեցել է կրիտիկական նշանակություն, որպեսզի այդ գործով զբաղվող ֆերմերները, այնուամենայնիվ, եկամուտ ունենան»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ 80 դրամով իրացնելու պարագայում անգամ հայ ֆերմերը կարող է շահույթ ունենալ:

Հարցին՝ ռուսական ցորենն ավելի էժան է, այդ մասով արդյոք հարվածի տակ չե՞ն հայ ֆերմերները, Քերոբյանը պատասխանեց. «Հակառակը՝ մեր խոսակցությունը ցույց է տալիս, որ չնայած գներն ընկել են, բայց, հաշվի առնելով մեր աջակցության ծավալը՝ ֆերմերները, այնուամենայնիվ, եկամտաբեր են աշխատել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել