Դոնալդ Թրամփին թողել են ազատության մեջ 200 հազար դոլար գրավի դիմաց

 |factor.am|
14:17 - 22 օգոստոսի, 2023

Դոնալդ Թրամփին թողել են ազատության մեջ 200 հազար դոլար գրավի դիմաց |factor.am|

factor.am: ԱՄՆ Ջորջիա նահանգի դատավորը, որը հետաքննում է ընտրությունների արդյունքների ամփոփմանը միջամտելու՝ Դոնալդ Թրամփի փորձերը, որոշել է նախկին նախագահին ազատության մեջ թողնել միլիարդատիրոջ համար չնչին՝ 200 հազար դոլար գրավի դիմաց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփն ու գործով 18 այլ մեղադրյալներ պետք է ուրբաթ կեսօրից առաջ ներկայանան նահանգի մայրաքաղաք Ատլանտայի Ֆուլթոնի շրջանային դատարան։ Թրամփը հերքում է այս գործով, ինչպես նաև իր դեմ հարուցված մյուս երեք քրեական գործերով իրեն առաջադրված մեղադրանքները։ Գրավի որոշման մեջ ասվում է, որ Դոնալդ Թրամփը կարող է ազատության մեջ մնալ մինչև դատավարությունը՝ պայմանով, որ չփորձի սպառնալ վկաներին և հանցակիցներին։

«Մեղադրյալը չպետք է ահաբեկման գործողություններ կատարի իրեն հայտնի անձանց նկատմամբ, ովքեր այս գործով մեղադրյալներ կամ վկաներ են, կամ այլ կերպ խոչընդոտի արդարադատության ընթացքը։ Վերոնշյալը ներառում է սոցիալական ցանցերում գրառումներ կամ այլոց կողմից սոցցանցերում հրապարակված գրառումների վերահրապարակում»,- ասված է որոշման մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել