Արցախի նախագահը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ
15:29 - 19 օգոստոսի, 2023

Արցախի նախագահը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից:

Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել