ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին փոխզիջման գնալ և հնարավոր դարձնել ԼՂ-ում հումանիտար մատակարարումները |armenpress.am|
12:01 - 19 օգոստոսի, 2023

ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին փոխզիջման գնալ և հնարավոր դարձնել ԼՂ-ում հումանիտար մատակարարումները |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։

Հայտարարության մեջ նշված է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում ՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար:

«Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին:

ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել