Արցախի նախագահը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ
11:59 - 18 օգոստոսի, 2023

Արցախի նախագահը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել