tert.am: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»:
«Վերջին շաբաթների ընթացքում «Ադրբեջանի տարածքում» (չակերտները-խմբ․) «ապօրինի տեղակայված» (չակերտները-խմբ․) Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական և այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ «կուտակումներ են» (չակերտները-խմբ․) նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով «հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու» (չակերտները-խմբ․) նպատակով։
Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը «չի դադարեցրել իր տարածքային պահանջները» (չակերտները-խմբ․) Ադրբեջանի նկատմամբ, և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» (չակերտները-խմբ․) բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» գործողություններից։
Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր «ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը» (չակերտները-խմբ․) ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - ասվում է Աեդրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
comment.count (0)