Ողբերգական վթարի հետեւանքով տուժած 5 քաղաքացիների վիճակը ծանր է. նրանց կյանքին վտանգ է սպառնում |news.am|
09:54 - 14 օգոստոսի, 2023

Ողբերգական վթարի հետեւանքով տուժած 5 քաղաքացիների վիճակը ծանր է. նրանց կյանքին վտանգ է սպառնում |news.am|

news.am: Երեւան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 5 քաղաքացու վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին հիվանդանոցից։

 5 վիրավորներն էլ բազմաթիվ վնասվածքներ ունեն։ Տուժածներից մեկը գիշերը տեղափոխվել է Երեւան։ Տուժածներն են Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

Վթարի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել