Իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում․ Սերժ Թանկյան
 |news.am|
15:31 - 13 օգոստոսի, 2023

Իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում․ Սերժ Թանկյան |news.am|

news.am: Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան  է։ Այս մասին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է հայազգի աշխարհահռչակ ամերիկացի ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր, իսկ մինչև 1992 թվականի հունվարը ճանաչված պետություն չէր։ Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակեց 1991թ. Այսպիսով, իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»,- ասել է Թանկյանը։

«Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական շրջան։ Այն ինքնավար մարզ էր ռուսական հեգեմոնիայի տակ, քանի դեռ Ստալինը չէր որոշել  այն փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին»,- ավելացրել է ռոք երաժիշտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել