Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան |armenpress.am|
19:34 - 10 օգոստոսի, 2023

Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի այն  հայտարարությանը, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը կողմնակալ է։

«Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա:

Հետևաբար, սա փաստերով և վերլուծություններով զեկույց է, որն ապագայում կարող է մեղադրական եզրակացություն դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,-  գրել է Մարուքյանը։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի այն  հայտարարությանը, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը կողմնակալ է։

«Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա:

Հետևաբար, սա փաստերով և վերլուծություններով զեկույց է, որն ապագայում կարող է մեղադրական եզրակացություն դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել