ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ |tert.am|
09:13 - 09 օգոստոսի, 2023

ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության մշտական խոչընդոտումը և վերջինիս պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Մենք գնահատում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից դրա գործունեության մշտական խոչընդոտումը և ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն։ Ավելի քան 1760 մարդ զրկված է բուժօգնությունից, հազարավոր մարդիկ դեղորայք չունեն»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել