Ջեյհուն Բայրամովն ու Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
 |azatutyun.am|
18:00 - 03 օգոստոսի, 2023

Ջեյհուն Բայրամովն ու Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու դրա հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանը ի հեճուկս ստանձնած պարտավորությունների ամբողջովին դուրս չի բերել զինված ուժերը Ադրբեջանի տարածքից», «խոչընդոտում է հաղորդակցությունների բացմանը»։

Ամերիկացի բանագնացի հետ հանդիպմանն էլ, ըստ հաղորդագրության, Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շրջափակման մեջ պահելու մասին հայտարարություններն «անհիմն են», հիշեցնելով, որ որպես Լաչինի միջանցքի այլընտրանք Բաքուն առաջարկել է Աղդամի ճանապարհը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել