Կենսական նշանակության մթերքների իսպառ բացակայությունը կտրուկ նվազեցնում է ԼՂ-ում մարդկանց կյանքի որակը. Ստեփանյան
19:49 - 01 օգոստոսի, 2023

Կենսական նշանակության մթերքների իսպառ բացակայությունը կտրուկ նվազեցնում է ԼՂ-ում մարդկանց կյանքի որակը. Ստեփանյան

2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից մարդասիրական մուտքի արգելքն է՛լ ավելի է խորացրել ԼՂ ժողովրդի զրկանքներն ու տառապանքները 7-ամսյա շրջափակման պայմաններում։ Այդ մասին տեղեկացրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Առավել անհրաժեշտ սննդի և կենսական նշանակության մթերքների իսպառ բացակայությունը կտրուկ նվազեցնում է մարդկանց կյանքի որակը՝ հանգեցնելով թերսնուցման, սովի, իմունիտետի նվազման և հյուծվածության»,- նշել է Ստեփանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել