Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արցախի նախագահ |tert.am|
22:43 - 24 հուլիսի, 2023

Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արցախի նախագահ |tert.am|

tert.am: Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարն ու կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգույշ լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցով իրենց հայտարարություններում։ Այս մասին գրել է Interfax-ը։

«Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաև այսօր»,- ասել է Հարությունյանը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Interfax-ի հարցին։

Նա նշել է, որ անկախ հայտարարություններից, Լեռնային Ղարաբաղը «կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։

Հարությունյանը նաև նշել է, որ պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, որը «պետք է նաև հաշվի առնի մեր իրավունքներն ու հարաբերվի հավասարության սկզբունքով»։

Արցախի ղեկավարն ասել է, որ Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, պետք է ապաշրջափակվի՝ հումանիտար աղետի կանխման, սննդամթերքի առաքման համար։

Ըստ կայքի՝ Հարությունյանը դեմ է արտահայտվել Բաքվից «Բարդա-Աղդամ» (չակերտները Tert.am-ի) (Բարդա-Ակնա) ճանապարհով մթերք մատակարարելու՝ Ադրբեջանի առաջարկին։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահները նույնպես դժվարություններ ունեն պարենով ապահովելու հարցում, և «նրանք նույնպես օգտվում են սննդի մեր սուղ պաշարներից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել