Գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել |news.am|
05:04 - 03 դեկտեմբերի, 2019

Գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել |news.am|

news.am։ ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ։ Այս մասին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։

Նոյեմբերի 26-ին Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստին ընդդեմ քաղաքապետ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել:

Նա հայտարարել էր, թե Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որն, ըստ Խաժակյանի, չի ունեցել դրա իրավունքը և կայացրել է շուրջ 70 ակտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել