Ցանկացած որոշում միասին ենք կայացնելու. Արցախի նախագահ |news.am|
18:17 - 20 հուլիսի, 2023

Ցանկացած որոշում միասին ենք կայացնելու. Արցախի նախագահ |news.am|

news.am: Արցախյան երրորդ պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամներն այսօր՝ հուլիսի 20-ին, հանդիպել են նստացույցը շարունակող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Վերջինս չի խուսափել նաև սուր հարցերին պատասխանելուց. Նրան հարցրել են, թե ինչու է ընտրել պայքարի այս տարբերակը, միթե երկրի ղեկավարն այլ տարբերակ չի տեսնում:

«Այս փուլում պայքարն այս ձևաչափով ենք մտածել, եթե սա էլ արդյունք չտա, արդեն հաջորդ քայլին ենք գնալու, որովհետև այսօր մենք միջազգային առումով ունենք որոշակի հաջողություններ, բայց հումանիտար առումով շատ վատ վիճակում ենք, որը պետք է հաղթահարենք:

Մինչև էս փուլը մեզ համար հումանիտար ճեղքն է, որ կարողանանք հումանիտար բեռները բերել Արցախ, իսկ ընդհանուր քաղաքական հարթակներում այն փոքր հաջողությունները, որ ունենք, պետք է զարգացնենք»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ ցանկացած որոշում միասին են կայացնելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել