ԱՀ նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին` միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող իրավիճակի վրա
22:27 - 17 հուլիսի, 2023

ԱՀ նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին` միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող իրավիճակի վրա

Մենք լսել ենք միայն բարի խոսքեր, սակայն կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք. կոչից կոչ վիճակն ավելի բարդացել է, իսկ Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, ինչը նշանակում է միջազգային իրավակարգի հոգեվարքը: Այս մասին իր ուղերձում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց` ներկայում ունեն սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղություն, գյուղատնտեսական աշխատանքների կասեցում, բաժանված ընտանիքներ, թերսնված հղիներ: Հարությունյանը նշեց` բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար պատշաճ դիմադրություն, այդ ջանքերի շնորհիվ են կարողացել դիմակայել շրջափական ծանր մարտահրավերներին:

«Հաշվի առնելով վերահաս աղետը` որոշել եմ դիմել ծայրահեղ մեթոդի` այս պահից միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների մեկնարկած նստացույցին»,- ասաց նա` նշելով, որ այս կերպ նպատակ ունի որոշում կայացնողներին մղելու ակտիվ ու անհապաղ գործողությունների:

Հարությունյանը նաև հույս հայտնեց, որ միջազգային դերակատարները զերծ կմնան Ադրբեջանի ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց: Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն հուն և չբարելավվի, Հարությունյանը նշեց` դիմելու են ավելի կոշտ գործողությունների:

Հարությունյանը ընգծեց, թե որն է նստացույցի ակնկալիքը։ «Այս նստացուցյով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և յալ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առընչվող դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ և  հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց։ Իսկ այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտաարրության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի և պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել