Ռուբեն Ռուբինյանը Մաթիաս Լյութենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված խնդիրներին
17:44 - 17 հուլիսի, 2023

Ռուբեն Ռուբինյանը Մաթիաս Լյութենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված խնդիրներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ Գերմանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգության իրավիճակը եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգության եւ հումանիտար խնդիրներին, ընդգծել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված` Լաչինի միջանցքի բացման հրամայականը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել