Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
13:19 - 17 հուլիսի, 2023

Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր: 

Տիկին դեսպանը փոխանցել է 2023 թ. նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել